«Քաղաքական ամուսնությունը ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ, ավելի շուտ Հանրապետականի միջեւ կայանում է, բայց առանց սիրո, ես ափսոսում եմ, որ նրանց մեջ սեր չկա»,-անդրադառնալով իշխանությունների ձեւաւորած աշխատանքային խմբի եւ ՀԱԿ պատվիրակության առաջին հանդիպմանը, նման գնահատական է տվել ՀՅԴ Գյումրիի կոմիտեի պատասխանատու Արամ Հակոբյանը:
Նա կանխատեսել է, որ թեեւ իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն սկսվելու է, բայց շուտով ՀԱԿ-ը դրանից իր սեփական կամքով դուրս է գալու:
«ՀԱԿ-ին հիմա ձեռնտու չէ երկխոսելը եւ ՀԱԿ-ը, որքան հնարավոր է, աշխատելու է դուրս թռնել այդ բանակցություններից»,-ասել է Արամ Հակոբյանը` պայմանավորելով ՀՀԿ-ՀԱԿ հարաբերությունները տարածաշրջանային գործընթացներով:
Ըստ Հակոբյանի, հիմա արտաքին քաղաքական նման պահանջ չկա, որ ՀԱԿ-ը շարունակի երկխոսել ու հիմա աշխատելու է վերականգնել այն ստատուսը, որ ուներ, մինչ երկխոսությունը:




























