Թուրքիայի Քիլիս համալսարանի դասախոսներից պրոֆեսոր Մեհմեդ Յըլմազը թուրքերեն է թարգմանել հայկական «Սասունցի Դավիթ» էպոսը։
Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ թուրք պրոֆեսորը դեռեւս 2009-ին մեկնել է Սասուն եւ ուսումնասիրություններ կատարել։
Յըլմազը նշել է, թե հայկական էպոսի հետ կապված իր ուսումնասիրություններից հետո սկսել է իր աշխատանքը գիրք դարձնելու գործը, որը կոչվում է «Սասունցի Դավիթ էպոսն ու թուրք ազգային մշակույթի հետ կապը»։


























