Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հայտարարել է, որ իր վենչուրային 776 Management LLC ընկերությունը ավելի քան 500 միլիոն դոլար է հավաքել՝ երկու նոր հիմնադրամների միջոցով:

Ընկերությունը հիմնադրվել է 2020թ․ եւ ներդրումներ է կատարել մի քանի կրիպտոընկերություններում, ինչպիսիք են Bitcoin-ի պարգեւատրման Lolli ստարտափը եւ կրիպտոհարկային CoinTracker ընկերությունը:

«Ես հպարտ եմ, որ @sevensevensix-ը 500 միլիոն դոլար է հավաքել մեր երկու նոր հիմնադրամների համար, ինչի արդյունքում մեր ակտիվների ընդհանուր գումարը հասել է 750 միլիոն դոլարի»,- գրել է Օհանյանը իր թվիթում։

Նոր միջոցները կօգտագործվեն ներդրումները կրիպտոարժութային ստարտափներում կրկնապատկելու համար, դրանք մինչեւ այս տարվա վերջը կկազմեն ընկերության պորտֆելի մեծ մասը, Օհանյանի խոսքերն է մեջբերում Wall Street Journal-ը։

Ընկերությունը նաեւ կաջակցի ստարտափներին այլ ոլորտներում, ինչպիսիք են կլիման, պարենամթերքները եւ տիեզերական հետազոտությունները:

Անցյալ տարի 776 Management-ը միավորվել է բլոկչեյնի վենչուրային Solana Labs ստորաբաժանման հետ՝ ապակենտրոնացված սոցիալական նախագծերում 100 միլիոն դոլարի ներդրումային նախաձեռնության համար: Նա նաեւ աջակցել է սոցիալական ցանցերի համար Dispo հավելվածին, որը հիմնված է տեսախցիկի վրա, նկարահանումների Clash հավելվածին եւ Նատալի Պորտմանի Angel City Football Club-ին։