Փետրվարի 2-ին Գ. Նժդեհի փողոցում բետոնախառնիչ մեքենան, չպահպանելով գործող նորմերը, փողոցի երթևեկելի մասում թափել է բեռնված բետոնը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Շենգավիթ վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:
Նշվում է, որ փաստը արձանագրվել է տարածքը տեսանկարահանող տեսախցիկների միջոցով և փոխանցվել ՀՀ ոստիկանություն՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար:




























