«Շրջանառվոդ լուրերն այն մասին, որ ՀՀԿ-ից կուսակցականների արտահոսք կա, համապատասխանում է իրականությանը: Այստեղից դուրս եկողների զգալի հատվածին, ում «բարձրանալու» հնարավորություն չի տրվել, համալրում են ՀԱԿ-ի շարքերը: Հեռացողները հուսով են, որ իրենց «երազած» պաշտոններին կհասնեն ՀԱԿ-ում»,- գրում է «Երկիր»-ը`հավելով. «Իշխանությունը վերջին շրջանում կատարում է Կոնգրեսի բոլոր պահանջներն ու ցանկությունները:
Սակայն ՀԱԿ-ում էլ գործերը լավ չեն: Այստեղ էլ շարքերը լքում են «հեղափոխական» թեւի ներկայացուցիչները, ովքեր դեմ էին իշխանության հետ երկխոսությանը: Գաղտնիք չէ, որ այստեղից հիմնական արտահոսքն ուղղված է դեպի նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն:
Այս ամենի ցայտուն ապացույցը Հանրայինի «Հայլուր» լրատվականի պահվածքն է՝ ցուցադրելով, թե ինչպես է վարչապետը Արթիկում 150 հոգու ՀՀԿ-ի կուսակցական տոմսեր հանձնում, այն դեպքում, երբ այլ կուսակցությունների անդամակցության արարողություններին «փակում է իր տեսախցիկները»:
Այն, որ Հանրայինն օրենքով իրավունք չունի այդպես վարվելու, քանի որ հանրությանն է պատկանում եւ ֆինանսավորվում է ամբողջ հանրության, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի կողմից, արդեն ոչ ոքի չի հետաքրքրում: Խաղի կանոններն են դաժան եւ այդ ֆոնի վրա մնում է փաստել, որ ՀՀԿ-ում գործերը, իրոք, այնքան էլ լավ չեն...»։




























