«Առավոտ» օրաթերթը ուշագրավ հրապարակում է զետեղել ՀԱԿ-կոալիցիա հանդիպման մասին: «ՀԱԿ-կոալիցիա հանդիպումը կայացավ «Էրեբունի» հյուրանոցի 607 սենյակում: Ինչպես Վանո Սիրադեղյանը կասեր`սա եւս մանրամասն քննարկելու թիվ է: Մենք այդ բանը փորձեցինք անել աստղագուշակների եւ ֆեն-շուի օգնությամբ, եւ ահա թե ինչ ստացվեց: 6 թվանշանը հայտնի է իր շուրջ սատանայական որոշ մեկնաբանություններով, բայց մենք դրան հակված չենք հավատալ, քանի որ վեցը նաեւ այն նախավերջին օրն է, երբ Աստված ավարտեց աշխարհաստեղծ իր բոլոր գործերը եւ հորդորեց մարդկությանը հաջորդ` յոթերորդ օրը հանգստանալ: Դե իսկ 0-ն, ըստ ֆեն-շուի, բավականին հետաքրքիր նշան է, սրանում են ամփոփված եւ սուր անկյունները կլորացնելու, խնդիրները ամբողջության մեջ դիտարկելու, եւ հակասություններից ու առճակատումներից զուրկ իրավիճակների հաստատման մասնին վկայությունները:
…Դե, իսկ շատերի կողմից սիրված 7 թիվը, ըստ ավանդույթի, աստվածային է: Աշխարհի արարման օրերի քանակը ճիշտ այդքան է, ինչպես պնդում են արդեն միլիոն տարի, եւ հենց այս թվի հետ է կապված հայտնի հայկական օրհնանքը` «յոթ որդով սեղան նստես»: Եւ եթե իշխանությունն ու ընդդիմությունն այսօր «սեղան են նստել» ոչ թե 7, այլ 11 հոգով, դա դեռ չի նշանակում, որ սա վերջն է, դա նշանակում է, որ ե’ւ իշխանությունը, ե’ւ արտախորհրդարանական ընդդիմությունն իրենց ապագա քայլերում ավելի հեռում են գնալու, եւ չի բացառվում, որ մի օր էլ յոթնապատիկ ավելի մտերմացած, «երգելով-պարելով» կգնան դեպի խորհրդարանակն ընտրություններ:
Հուլիսի 18-ի խորհուրդը շատ ավելի խոսուն է: Ըստ աստղագուշակների, հուլիսի 18-ին մարդիկ շատ ավելի զգացմունքյին են եղել, քանի որ Լուսինը գտնվում էր Ձկան համաստեղության տակ: Դա մի օր է, երբ մարդիկ ձայների եւ հոտերի նկատմամբ չափազանց զգայուն են դառնում, ուստի խորհուրդ է տրվում շփվել միայն ամենամտերիմ մարդկանց հետ, նրանց, ովքեր ձեզ կհասկանան կես խոսքից»,-վերլուծում է թերթը: «Ի դեպ, ֆոն-շուն ես թափանցիկ ակնարկներ է անում հուլիսի 18-ի խորհրդի եւ ՀԱԿ-կոալիցիա հանդիպման մասին: Օրինակ, նշվում է, որ հուլիսի 18-ը շատ հարմար օր է ցուլերին եւ ձիերին սանձելու, ջրհոր փորելու, հնձել-ցանելու համար»,-գրում է թերթը:




























