Փետրվարի 1-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հունվարի 31-ի ժամը 09.00-ից փետրվարի 1-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում մտել են Մխիթարյան փողոցի տներից մեկն ու գողացել ջեռուցման կաթսա, շինանյութ և շինարարկան գործիքներ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողին պատճառվել էր մոտ մեկ միլիոն դրամի նյութական վնաս։

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 5-ին բաժին բերման են ենթարկել 38-ամյա տղամարդու։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պտուտակահան և շինարարական լազերային հարթաչափ։ Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը և այլ իրեր գողացել է Դիլիջան քաղաքի Մխիթարյան փողոցի տնից։

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Կատարվում է քննություն։