Թուրքիայում ավտոբուսն ընկել է անդունդը, կան զոհեր ու վիրավորներ:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ողբերգական միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշերը` Էսքիշեհիր քաղաքում: Ավտոբուսը շրջվել է եւ ընկել անդունդը, որի հետեւանքով 6 մարդ մահացել է, 4-ը` վիրավորվել:
Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաները: Վթարի պատճառների մասին տեղեկություններ դեռ չկան:



























