Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից հուլիսի 20-ին ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղում վրաերթ է տեղի ունեցել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Այնթապ-Մասիս ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, նրան պատճառել մահ եւ դեպքի վայրից դիմել փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան եւ վարորդին հայտնաբերելու, ինչպես եւ դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:



























