Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից հուլիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը հափշտակել է 41-ամյա Բենիամին Մ.-ի բջջային հեռախոսը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ին, Սուրիկ Ս.-ն Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 25 շենքի մոտ բացահայտ հափշտակել է Բենիամին Մ.-ի  «Նոկիա» բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ Սուրիկ Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: