Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր` հուլիսի 21-ի կեսգիշերին ավտովթար է տեղի ունեցել Երեւանի Սարալանջի փողոցում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 51-ամյա Արմեն Պ.-ի վարած «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է 57-ամյա Գագիկ Վ.-ի վարած «Դեու-Տիկո» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով Գագիկ Վ.-ն մարմնական վնասվածքով բուժօգնության է դիմել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























