Երեւանի ֆրանսիական դպրոցը` «Ֆրանսիական դպրոց հիմնադրամը» այս տարվա սեպտեմբերի 1-ին կրկին կբացի իր դռները: Դպրոցի նոր աշխատակազմն արդեն օգոստոսի 5-ից կարող է ընդունել ծնողներին, ներկայացնել դպրոցի գործունեությունը եւ  ընտանիքների հետ այցելել դպրոցի տարածքը: Դպրոցականների գրանցումը կսկսվի օգոստոսի 22-ից:

Նշենք, որ ֆրանսիական դպրոցը ստեղծվել է 2007թ. եւ ֆրանսիական մանկապարտեզից հետո ապահովում է շարունակական կրթություն` առաջնորդվելով ֆրանսիական ուսումնական ծրագրերով եւ կիրառելով Ֆրանսիայում գործող կրթական մեթոդները: Դպրոցն առաջարկում է կրթության հինգ մակարդակ` կրտսեր դպրոցից մինչեւ միջին դպրոց: