Վայոց ձորի մարզի Հորբատեղի գյուղում հուլիսի 21-ի երեկոյան  տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են գյուղի մոտ 36 հա պտղատու այգի եւ 80 հա խոտհարք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այս մասին ահազանգել է Հորբատեղիի գյուղապետ Ա. Քարամյանը: Դեպքի մասին տեղյակ է պահվել մարզպետարանը:

Վնասի չափերը ճշտվում են: