Ինգուշիայի խորհրդարանը հոկտեմբերի 20-ին արտահերթ նիստի ընթացքում Ալեքսեյ Վորոբյովին հաստատել է կառավարության ղեկավարի պաշտոնում։ Վորոբյովի թեկնածության օգտին, որ նախօրեին առաջարկել էր Յունուսբեկ Եվկուրովը, քվեարկել է 22 պատգամավոր, երկուսը դեմ են եղել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ Ինգուշիայի առաջնորդը հոկտեմբերի 5-ին արձակել էր կառավարությունը եւ վարչապետ Ռաշիդ Հասանովին պաշտոնանկ արել։ Իր որոշումը Եվկուրովն այն ժամանակ բացատրել էր պետության սոցիալ-տնտեսական զարգացման հարցերում կառավարության չգոհացնող աշխատանքով։