Այսօր՝ փետրվարի 27-ին,  ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 13:40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցի հարևանությամբ գտնվող  Թոխմախի  գերեզմանների տարածքում դի կա:

Ոստիկաններն ու քննիչները գերեզմանատան տարածքում հայտնաբերել են 60-65 տարեկան կնոջ դի: 

Փաստի առթիվ էրեբունի և Նուբարաշեն  վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես  կարևոր գործերով ավագ քննիչ  Ավետիք Թովմասյանի  կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: