ԱՄՆ-ը դիտարկում է Լեհաստանի հետ գործարք կնքելու հնարավորությունը, ըստ որի՝ Վարշավա կուղարկի ամերիկյան ռազմական ինքնաթիռներ խորհրդային ժամանակաշրջանի կործանիչները փոխարինելու համար, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կուղարկի Ուկրաինա, հաղորդում է Fox News-ը:

Շաբաթ ավելի քան 280 ամերիկյան օրենսդիրների հետ հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրին ավելի անհրաժեշտ են կործանիչներ, քան զենիթային հրթիռներ, հաղորդում է Wall Street Journal-ը:

Այդ առաջարկի համաձայն՝ ուկրաինացիները կարող էին ստանալ խորհրդային արտադրության ՄիԳ-եր, որոնք Լեհաստանը ստացել էր սառը պատերազմի ավարտից հետո:

Սակայն ԱՄՆ-ը դեռեւս չի ստորագրել համաձայնագիրը՝ ելնելով մտավախություններից, որ այն կգնահատվի որպես էսկալացիա, հայտնել է Fox News աղբյուրը:

Չնայած ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմն ավելի վաղ պնդում էր, որ ԱՄՆ-ը խոչընդոտում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ինքնաթիռներ ուղարկելու հարցում՝ ավելի ուշ ամերիկացի պաշտոնյան հայտարարել էր Fox News-ն, որ դա սուտ է:

«Եթե Լեհաստանը ցանկանում է իր ռազմական ինքնաթիռներն ուղարկել Ուկրաինա, կարող է այդպես վարվել: ԱՄՆ-ը չի խոչընդոտում նրանց այդ հարցում»,-ասել է պաշտոնյան Fox News-ին տված հարցազրույցում:

Իր հերթին Սենատում իշխող կուսակցության առաջնորդ Չակ Շումերն ասել է, որ Զելենսկին դիմել էր Արեւելյան Եվրոպայի երկրներին Ուկրաինային ռուսական արտադրության ինքնաթիռներ տրամադրելու մասին հուսահատ խնդրանքով: Շումերի խոսքով՝ «ինքնաթիռները խիստ անհրաժեշտ են, եւ ես կանեմ ամեն ինչ այդ փոխանցումը հեշտացնելու գործում վարչակազմին օգնելու համար»: