Երեւանում հուլիսի 23-ին 30-ամյա կինը թունավորվել է լվացքի հեղուկից:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 23-ին ժամը 23.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 17.50-ի սահմաններում լվացքի հեղուկից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի Րաֆֆու փողոցի թիվ 55 շենքի 23 բնակարանի բնակիչ 30-ամյա Նարինե Ասլանյանը:

Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար: