Երեւանում այսօր` հուլիսի 25-ի գիշերը Անդրանիկի փողոցի թիվ 144 շենքի բակում ավտոմեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.26-ին, մարվել` 05.37-ին:

Այրվել է «Նոյ» ՍՊԸ-ին պատկանող Mercedes-600 մակնիշի 555 ԼԼ 07 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ Ա.Ղազարյան) բեռնախցիկը, շարժիչը եւ աջ կողմի անիվները: