Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից մարտի 6-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 35-ամյա Արմեն Գ.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2021 թ. հուլիսի 28-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Արմեն Գ.-ն փոխանցվել է ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողներին: