Ստամբուլի անչափահասների գործերով 2-րդ դատարանը հրապարակել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի դեմ դատական վճիռը։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ դատարանը Սամասթին դատապարտել է 21 տարի 6 ամիս ազատազրկման՝ կանխամտածված սպանության համար եւ 1 տարի 4 ամիս՝ անօրինական զենք կրելու համար։ Ըստ այդմ, Սամասթի պատժիաչափը հասել է 22 տարի 10 ամսվա:
Նշենք, որ Օգյուն Սամասթի փաստաբանի դիմումի համաձայն՝ նրա գործը տեղափոխվել էր Ստամբուլի անչափահասների համար նախատեսված դատարան, քանի որ փաստաբանը հիմնավորել էր, թե սպանության պահին Սամասթը անչափահաս է եղել։




























