Google-ը 5,4 մլրդ դոլարով գնում է կիբեռանվտանգության Mandiant Inc ընկերությունը, հայտնում է Reuters-ը։

Գործարքը կբարելավի Google-ի ամպային հաշվարկների բիզնեսը, որը տարեկան ավելի քան 19 մլրդ դոլար է բերում, ինչպես նաեւ կամրապնդի անվտանգության ապահովման գործողությունները եւ խորհրդատվական ծառայությունները, հայտնել է ընկերությունը, տեղեկացնում է The Information-ը:

Microsoft Corp-ը նույնպես դիտարկում է Mandiant-ը գնելու հնարավորությունը: Ընկերությունն ավելի վաղ կանխատեսել էր, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում կիբեռանվտանգության վրա 20 մլրդ դոլար կծախսի:

Mandiant-ը, որը մասնագիտացած է կիբեռմիջադեպերի արձագանքման եւ կիբեռանվտանգության փորձարկումների մեջ, անցյալ տարի ինքնուրույն կազմակերպություն է դարձել, երբ FireEye Inc-ը 2013թ․ է այն ձեռք բերել:

Ընկերությունը լրատվական կազմակերպությունների եւ կիբեռհարձակումների, ներառյալ News Corp-ի եւ Nvidia Corp-ի վրա վերջին հարձակումների, հետաքննությամբ զբաղվող ընկերությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել:

Սպասվում է, որ գործարքը այս տարվա վերջին կավարտվի: