Երեւանի թիվ 10 ընտրատարածքում նոր ընտրությունները կայանալու են 2010թ. հունվարի 10-ին: Այդ մասին հոկտեմբերի 20-ին կայացած նիստում որոշել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հիշեցնենք, որ ընտրատարածքի պատգամավորի մանդատը թափուր էր մնացել, երբ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հրաժարվել էր իր մանդատից՝ պատճառաբանելով, որ մտադիր չէ աշխատել, իր բառերով, «անողնաշար խորհրդարանում»:
ԿԸՀ-ն իր այսօրվա նիստում նաեւ ՀՀԿ համամասնական ընտրացուցակից պատգամավոր է գրանցել Հանրապետական Արտակ Զաքարյանին: Ցուցակի տեղը թափուր էր մնացել, երբ օրերս ավտովթարից զոհվել էր պատգամավոր Մելիք Գասպարյանը:
Մելիք Գասպարյանին ցուցակում հաջորդում էր Էմմա Հակոբյանը, բայց նա ինքնաբացարկ է հայտարարել, եւ մանդատը բաժին է հասել Արտակ Զաքարյանին:




























