Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ ինքն Արցախի ազատամարտի մասնակից է, ունի զենք-զինամթերք եւ այն թողնում է Մերգելյանի ինստիտուտի դեպի Բարեկամության պողոտա իջնող ճանապարհին գտնվող աղբարկղում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց գտնվող աղբարկղի մեջ հայտնաբերել է պոլիէթիլենային պարկի մեջ դրված թիվ 87654321 Ա 8150 Լ մեկնարկային ատրճանակ` պահունակով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 150 փամփուշտ, «կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» տիպի հրացանի 3 փամփուշտ եւ սվին-դանակ` պատյանով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:




























