Հանրապետության տարածքում` մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 12-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Ինչպես NEWS.am-ին հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում մարտի 12-ի ցերեկը, 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +4+6։
Օդի ջերմաստիճանը մարզերում․
Շիրակում՝ գիշերը՝ -7-12, ցերեկը՝ -1 -5,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը` -3-5,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ + 1 + 3,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -1-4,
Լոռիում՝ գիշերը՝ -6-11, ցերեկը՝ -1-4,
Տավուշում՝ գիշերը՝ -1-4, ցերեկը՝ -2 + 2,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -8-11, ցերեկը՝ -2-5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -1 -4, ցերեկը՝ + 2 + 5,
Արարատում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 5 + 7,
Արմավիրում՝ գիշերը՝ -1 -3, ցերեկը՝ + 4 + 6,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2-4,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ + 3 + 6,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ + 2 + 5,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 0 - 3,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ 0 -3, ցերեկը՝ 0 + 4։





























