WhatsApp-ը պատրաստվում է թարմացում թողարկել մեսենջերի Desktop-տարբերակի համար, որում փոխել են ձայնային հաղորդագրությունների դիզայնը։ Այս մասին գրում է WABetaInfo պորտալը։

Այժմ օգտատերերը կկարողանան ձայնային ալիքներ տեսնել աուդիո-հաղորդագրություններում։ Սա թույլ կտա ունկնդրին հասկանալ, թե երբ է ձայնը դառնում ավելի բարձր կամ ցածր:

Հետագայում WhatsApp-ը իրական ժամանակի ռեժիմում ցույց կտա ձայնային ալիքները խմբային զանգերի համար։