Հայաստանի ՀՆԱ-ում տրանսֆերտների մասնաբաժինը 15 տոկոսից նվազել է մինչեւ 7-8 տոկոս։ Ռուսաստանից տրանսֆերտների մասնաբաժինը 80 տոկոսից նվազել է մինչեւ 40 տոկոս, ինչը տրանսֆերտների ակնկալվող կրճատումից տնտեսական էֆեկտը նվազեցնում է 20 տոկոսի մակարդակում։ Այս մասին մարտի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը։

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի գնահատականներով՝ զբոսաշրջության ոլորտը կվերականգնվի։ «2019-ի ցուցանիշներին չենք հասնի, սակայն ավելի լավ ցուցանիշներ ենք ակնկալում, քան գրանցվել էր 2021-ին»,- նշեց նա։

Գալստյանը Հայաստանից կապիտալի լուրջ արտահոսք չի սպասում։