WhatsApp-ը կավելացնի մեսենջերը միաժամանակ չորս սարքերի վրա ակտիվացնելու հնարավորություն, գրում է WABetaInfo պորտալը։

Մինչեւ 2022թ․ մարտի վերջ նոր գործառույթը հասանելի կլինի iOS-ի բոլոր օգտատերերին, իսկ Android սարքերում գործառույթը կհայտնվի ապրիլին։

Ընկերությունը ներկայումս աշխատում է համակարգ մուտք գործելու գործընթացի բարելավման, հղումների նախնական դիտման եւ «Ընտրվածներ» չաթի ստեղծման վրա: