ԱՄՆ-ն 650 հազար դոլար է հատկացրել Երկրի եւ Լուսնի միջեւ գերարագ ինտերնետի մշակման համար, հաղորդում է Space.com-ը։
Aquarian Space ընկերությունը նախատեսում է առաջիկա մի քանի տարվա ընթացքում գերարագ ինտերնետով միացնել Երկիրը, Լուսինը եւ, հնարավոր է, Մարսը: Այժմ ընկերությունը ֆինանսավորում է ստացել վենչուրային ներդրող Draper Associates-ից:
Aquarian Space-ն առաջարկում է իր ցանցն անվանել Solnet։ Ըստ ծրագրի՝ այն կկառուցվի կոմերցիոն հասանելի գերարագ արբանյակային կապի համակարգերի հիման վրա, իսկ փոխանցման արագությունը կհասնի վայրկյանում հարյուրավոր մեգաբիթի։ «2021թ․ Լուսնի վրա կամ մոտակայքում եղել է 13 վայրէջքային սարք, ռովեր եւ արբանյակներ: Մինչեւ 2030թ․ կլինի ավելի քան 200-ը։ Բայց դա անհնար է առանց Երկրի հետ հուսալի կապի»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Aquarian Space-ը ներկայումս տեխնիկական խորհրդատվություններ է անցկացնում մի քանի ընկերությունների հետ, որոնք արդեն իրականացնում են NASA-ի համար լուսնային պայմանագրերը: Ապագա համակարգի տեխնիկական մանրամասներ այս պահին գրեթե չկան: Solnet-ը նախատեսվում է գործարկել 2024թ․։





























