Գյումրի քաղաքի Գյուլբենկյանի անվան հիվանդանոցից հուլիսի 26-ին տեղեկություն է ստացվել, որ ջերմային այրվածքով իրենց մոտ է տեղափոխվել Գյումրի քաղաքի Եղիշե Չարենցի փողոցի թիվ 31 շենքի 21-րդ բնակարանի բնակիչ 61-ամյա Սամվել Գրիգորյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Նույն օրը երեկոյան նույն հիվանդանոց է տեղափոխվել Գյումրիի Երեւանյան խճուղու թիվ 39 շենքի 44-րդ բնակարանի բնակիչ 44-ամյա Մխիթար Իգիթյանը: Նա այրվածք է ստացել էլեկտրական աղեղից:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:




























