Ոստիկանները բացահայտել են 2008թ. մայիսի 16-ին «Պանորամա» լրատվական գործակալության գրասենյակից կատարված գողության դեպքը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ս/թ հոկտեմբերի 19-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ տվյալներն իրացնելիս բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սուրեն Մ.-ին, 1986 թ. ծնված Հարություն Մ.-ին եւ 1987 թ. ծնված Գեւորգ Ղ.-ին: Վերջիններս խոստովանել են, որ իրենք են 2008 թ. մայիսի 16-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ Մովսես Խորենացու թիվ 34/Բ հասցեում գտնվող «Պանորամա» լրատվական գործակալության գրասենյակից գողություն կատարվել: Հանցագործները պատուհանի վանդակաճաղը կոտրելու միջոցով, գրասենյակից գողացել էին համակարգչի մոնիտոր, 2 պրոցեսոր, հեռախոսի 1 ապարատ եւ 1 ֆոտոխցիկ՝ պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցակիցների մեկին՝ Հարություն Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: