Սյունիքի մարզում հուլիսի 26-ին տրակտոր է շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ին 42-ամյա Արմեն Բ.-ի վարած «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը, Տեղ գյուղի հարակից «Կարմիր խութ» կոչվող տարածքի դաշտամիջյան ճանապարհին շրջվել է:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն:




























