Կողոպտիչները օրը ցերեկով կոտրել են Լոս Անջելեսի Բեւերլի Հիլզ թաղամասի ոսկերչական խանութի ապակին եւ այնտեղից միլիոնավոր դոլարների ապրանք են տարել, հայտնում է AP-ն։

Հուդիներով եւ դիմակներով հանցագործները մուրճերով ջարդել են Luxury Jewels of Beverly Hills-ի պատուհանը։ Ընկերության նախագահ Փիթեր Սեդղիի գնահատմամբ՝ ինքը 3-5 միլիոն դոլարի ապրանք է կորցրել:

Կողոպտիչները եկել են գողացած մեքենայով եւ թողել են այն՝ հեռանալով այլ մեքենայով։ Բեւերլի Հիլզի ոստիկանության բաժանմունքի հաղորդագրության մեջ ասվում է, որ անհապաղ անվտանգության լրացուցիչ եւ այլ միջոցներ են ձեռնարկվել:

Տարեսկզբից Լոս Անջելեսում կողոպուտների թիվը, 2021թ․ համեմատ, աճել է 18 տոկոսով։