ԱՄՆ իշխանությունները շաբաթ հրաման են արձակել Կոլորադո նահանգի Բոուլդեր քաղաքից հարավ ընկած բլուրների հատվածում, արագ տարածվող անտառային հրդեհների շրջանից 19 400 մարդու տարհանման մասին: Հրդեհները բռնկվել են 2021 թվականին ավելի քան 1000 տան ավերման պատճառ դարձած անտառային կործանարար հրդեհներից տուժած տեղանքի մոտակայքում, հաղորդում է Associated Press-ը:

Անտառային հրդեհը բռնկվել է քամու պատճառով եւ կլանել է մինչև 49 հեկտար տարածք առանց տեղայնացման, հայտնել է Բոուլդերի հրշեջ-փրկարարական ծառայության ներկայացուցիչ Մերայա Ուոշբերնը: Բոուլդերի արտակարգ իրավճակների վարչությունը նշել է, որ 8000 տների եւ 7000 շինությունների տարհանման մասին որոշումը կայացումնելուց հետո գիշերային ապաստարան է բացվել: Ոչ մի շինություն չի վնասվել:

Իշխանություններն ակնկալում են, որ հրդեհը կմարվի մի քանի օրվա ընթացքում, նշել է Բոուլդերի հրշեջ-փրկարարական ծառայության պետ Բրայան Օլիվերը: