Դուք պետք է յուրաքանչյուր պահի գիտակցեք, որ դուք Հայաստանի եւ Արցախի Հնարապետության կերպարն եք: Այս մասին զոսհվածների ծնողների եւ հարազատների համար կազմակերպած  հյուրասիրության ժամանակ ասել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Ձեզանից յուրաքանչյուրը մայր Հայաստանն եք այսօր: Ես ուզում եմ որ դուք նայեք ձեզ հայելու մեջ եւ կուզեիք ձեզ տեսնել այն Հայաստանի կերպարը, որի համար զոհվել են ձեր որդիները:  Դուք արդեն տվել եք հայրենիքին ամենաթանկը, բայց դուք դեռ գործ ունեք անելու: Ձեզանից յուրաքանչյուրի որդին կամ ամուսինը կուզեր տեսնել ձեզ ժպտալով»

 Նրա խոսքով` զհվածների ծնողներն ու հարազատները պետք է ապացուցեն, որ  չեն կոտրվել: 

«Պատերազմում անմահացած մեր հերոսների մայրերն ու այրիները հաճախ բախվում են հանրային պարսավանքի։ Օրինակ՝ որդիներին կորցնելուց հետո մեծ տարիքում հղիանալը ամոթալի է համարվում։ Այդ պատճառով հղիացած մայրիկներ կան, որ պարզապես խուսափում են իրենց համայնքներում փողոց դուրս գալ։

Մարդիկ խեթ խեթ են նայում նաեւ խանութում առեւտուր անող հերոսածին մորը, եւ շատերը իրենց համայնքի փոխարեն գնում են ավելի հեռու համայնքի խանութներից են օգտվում, որպեսզի իրենց չճանաչեն, եւ հանդիմանական հայացք չնետեն առեւտուր անելու, ասել է թե՝ կյանքի նշաններ ցույց տալու համար։ Խնամված արտաքին ունենալը մայրիկները պարտավորված են զգում բոլորի մոտ արդարացնել՝ ասելով, որ օրինակ երազում իր որդին է խնդրել ճերմակած մազերը քողարկել։ Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են։ Բայց այս ամենի մասին պետք է սկսել խոսել»,-ասաց նա։