Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում հուլիսի 27-ին, տուն եւ մեքենա է այրվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.30-ին, մարվել` 22.25-ին:

Ամբողջությամբ այրվել է Օհանյանին պատկանող BMW-528 մակնիշի ավտոմեքենան, տան պատշգամբը` 16 քմ մակերեսով եւ տանիքը` 50 քմ: