Մի շարք երկրներում Twitter-ի օգտատերերը բողոքում են խափանումներից սոցցանցի աշխատանքում, հայտնում է Downdetector-ը, որը հետեւում է հանրահայտ ինտերնետային ռեսուրսների խափանումներին եւ անջատումներին:

Խափանումների մասին հաղորդումների մեծ մասը ստացվել է Մեծ Բրիտանիայից, որտեղ դրանց ավելի քան 4.5 հազար օգտատեր է բախվել: Խափանումներ են գրանցվել նաեւ Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում եւ Իտալիայում։

Օգտատերերի մեծ մասը սխալներ է նկատում կայքի աշխատանքում։ Խափանումներ են գրանցվում նաեւ հավելվածում եւ սերվերին միանալու ժամանակ: