Կառավարության որոշմամբ՝ վերականգնված  «Անվերջության ժապավեն» հուշարձանը  և «Արձագանք» քանդակը  այսուհետ  կլինեն  տեսախցիկների  24  ժամյա  հսկողության տակ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՊՈԱԿ-ից։

Վերականգնման աշխատանքների ավարտից հետո, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախաձեռնեց տարածքի բարեկարգումը և անվտանգության գերժամանակակից  համակարգերի  տեղադրումը՝ բացառելու համար հուշարձանի նկատմամբ վանդալիզմի դեպքերը։

Հ.Գ. Երևան-Սևան մայրուղու  32-րդ  կմ-ի վրա գտնվող  «Անվերջության ժապավեն» կամ  «Ճանապարհաշինարարներ» հուշարձանը, նաև՝ Երեւան-Սեւան միջպետական  ճանապարհին  գտնվող «Արձագանք» քանդակը նախկինում  մի  քանի անգամ  վանդալիզմի  են  ենթարկվել։