Samsung-ը փոխել է իր ծալովի սմարթֆոնների՝ Galaxy Z Fold3 եւ Galaxy Z անվանումը՝ հանելով Z տառը։ Դրան ուշադրություն է դարձրել Android Headlines պորտալը։

Այդպես, Էստոնիայում, Լատվիայում եւ Լիտվայում Samsung-ի պաշտոնական կայքերում սարքերն այժմ ներկայացված են Galaxy Fold3 եւ Galaxy Flip3 անվանումներով։ Ընդ որում, սմարթֆոնների էջի URL հասցեներում Z տառը դեռ կա:

Սպասվում է, որ նմանատիպ փոփոխություններ կհայտնվեն նաեւ եվրոպական այլ երկրներում, որտեղ ներկայացված են հարավկորեական ապրանքանիշի արտադրանքը։

Ընկերությունը սմարթֆոնների անվանափոխությունը պաշտոնապես չի մեկնաբանել: