Apple-ը վերջնականապես հրաժարվել է ներկառուցված Touch ID մատնահետքի սենսորով սմարթֆոնի թողարկման գաղափարից։ Այս մասին իր Twitter-ում հայտնել է հեղինակավոր ինսայդեր Մինգ-Չի Կոն։
«Ավելի վաղ ես կանխատեսել էի, որ iPhone-ը Touch ID մատնահետքի սքաներ կունենա էկրանի տակ մինչեւ առնվազն 2023 թվականը»,- ասել է Կոն: Մասնագետի խոսքով՝ նա այժմ կարծում է, որ ամերիկյան ընկերությունները հրաժարվել են առաջիկա տարիներին նմանատիպ iPhone-ի ստեղծման գաղափարից։ Մինգ-Չի Կոն կարծում է, որ մատնահետքի ներկառուցված սենսորով սմարթֆոնը չի հայտնվի առնվազն մինչեւ 2025 թվականը։
Ինսայդերն իր ենթադրությունները բացատրել է նրանով, որ ընկերությունում գոհ են նրանից, թե ինչպես է իրականացվում Face ID կենսաչափական սենսորի աշխատանքը։ Այժմ Apple-ը դեմքի դիմակներով սմարթֆոնը բացելու երկու եղանակ է առաջարկում՝ Apple Watch ժամացույցների կամ աչքերի շուրջ հատվածների սկանավորման միջոցով:
Մասնագետը նաեւ կարծում է, որ Apple-ը մտադիր չէ շարունակել սմարթֆոնների թողարկումը, որոնցում Touch ID-ն տեղադրված է Home կոճակի մեջ։ Բացառություն կարող է լինել նոր սերնդի iPhone SE-ն։





























