Շվեյցարացի ուսանող ռոբոտատեխնիկ Քեն Պիլոնելը Android-ի հիման վրա աշխատող սմարթֆոն է ստեղծել, որը համալրված է Lightning միակցիչով, հատնում է Engadget պարբերականը:

Պիլոնելը հայտարարել է, որ Android օպերացիոն համակարգով աշխատող Samsung Galaxy A51սմարթֆոնում Lightning միակցիչ է տեղադրել: Նման միակցիչ հանդիպում է iPhone սմարթֆոններում եւ iPad պլանշետներում: Ինժեները կատակել է, որ նման կերպ ցանկացել է «հավասարեցնել քաոսը»: 2021թ. վերջին Քենը եզակի iPhone էր հավաքել՝ USB միակցիչով, որը, սովորոբար, հանդիպում է Android-սմարթֆոններում:

Թեեւ շվեյցարացին իր մշակումը ցուցադրել է Ծիծաղի օրը, նախագծիը կեղծ չէ: Մասնագետը հաստատել է, որ վերափոխված Galaxy A51-ն իսկապես համալրվել է Lightning միակցիչով, որը թույլ է տալիս ինչպես լիցքավորել սմարթֆոնը, այնպես էլ տվյալների փոխանակում իրականացնել:

Քենը նշել է, որ ստիպված է եղել «խաբել» օպերացիոն համակարգին, որը կառավարում է Lightning միակցիչի աշխատանքը: «Lightning միակցիչները հիմար չեն: Դրանք միայն Apple-ի սարքավորումներ են լիցքավորելու»: Շվեյցարացին ստիպված է եղել այնպիսի փոփոխություններ անել գաջեթում, որ այն աշխատի նաեւ Android-ով սարքավորման համար:

Նորարության հեղինակը նշել է, որ չի վաճառելու եզակի  Galaxy A51-ը եւ իրեն է պահելու սմարթֆոնը: