Տաս մարդ է վիրավորվել Քաբուլի Սարայ Շահզադա մարդաշատ շուկայում կիրակի առավոտյան որոտացած պայթյունի հետեւանքով, հաղորդում է Tolo News-ը՝ հղում անելով Աֆղանստանի ՆԳՆ-ին:

Միջադեպը տեղի է ունեցել ձեռքի նռնակի պայթյունի հետեւանքով, որը նետել է շուկայում գտնվող մարդկանցից մեկը, որը կողոպուտ էր ծրագրում, ինչպես հայտնել են նախարարությունից՝ հավելելով, որ գործի առնչությամբ հետաքննություն է սկսվել:

Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել շուկայի երկրորդ հարկում: