Բաթումին սահմանել է խաչապուրիի պատրաստման սեփական ռեկորդը: Նախօրեին 8 մետրանոց հսկա խաչապուրի պատրաստելու համար օգտագործվել է 200 կգ ալյուր, 40 կգ կարագ, 350 ձու եւ 100 կգ պանիր:
Վրացիների սիրված կերակուրը պատրաստվել է «Որակի նշան» շաբաթվա շրջանակում` որպես «Ոակե բանալի» հացաբուլկեղեն:
Ինչպես հաղորդել է Գրուզիա online-ը` նախորդ տարի Աջարիայում թխել էին 6 մետրանոց խաչապուրի, իսկ ամանորին նրանք պատրաստվում են գերազանցել իրենց սահմանած ռեկորդը եւ թխել 12 մետրանոց խաչապուրի:



























