Թուրքիայի ՌԾՈւ-ն ականազերծել է Սեւ ծովում հայտնաբերված ծովային ականը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը, հաղորդում է Anadolu-ն։
Հաղորդագրության համաձայն՝ ծովային պարեկային ինքնաթիռի կողմից ականի հայտնաբերումից անմիջապես հետո տարածքը փակվել է նավարկության համար։
Դեպքի վայր է մեկնել SAS սակրավորների խումբը։
Պայթուցիկ սարքը վնասազերծվել է բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցների պահպանմամբ։





























