iPhone 14-ի թողարկումից հետո Apple-ը կդադարեցնի iPhone 11-ի թողարկումը, հայտնում է iDropNews պորտալը։
Ընկերությունն ակնկալում է, որ 2022թ․ նոր iPhone SE-ն կփոխարինի իր նախորդին, ինչը թույլ կտա Apple-ին դադարեցնել iPhone 11-ի արտադրությունն այս աշնանը: Սակայն, ըստ պորտալի, iPhone 11-ի պահանջարկը կտրուկ աճել է iPhone SE-ի ազդարարումից հետո:
Անցյալ տարի iPhone 13-ի թողարկումից հետո Apple-ը դադարեցրել է iPhone 12 Pro-ի եւ iPhone XR-ի արտադրությունը, իսկ 2020թ․ ընկերությունը դադարեցրել է iPhone 11 Pro-ի, iPhone 11 Pro Max-ի, iPhone 8-ի եւ iPhone 8 Plus-ի արտադրությունը։





























