Առաջիկա օրերին ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում, բարձր ջերմաստիճանը` 39-40 աստիճան շոգը, կպահպանվի մինչեւ օգոստոի 4-ը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը: «Օգոստոսի 4-ին ջերմաստիճանը մի փոքր կնվազի, իսկ արդեն 5-ին ջերմաստիճանի էական նվազում կնկատվի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին լրագրողների հետ հանդիպմանն Զարուհի Պետրոսյանն ասել էր, որ հուլիսի 30-ին, 31-ին եւ օգոստոսի 1-ին Հայաստանում գրանցվելու է 40 աստիճան շոգ: Ի դեպ, 40 աստիճանից ավելի գրանցվել է միայն երկու անգամ, ըստ որում`վերջին անգամ`  2002թ` 43 աստիճան: Պետրոսյանը խորհուրդ է տվել կրել ճերմակ կամ բաց գույների զգեստներ, քիչ շարժվել, օգտագործել շատ հեղուկ, եւ հնարավորինս խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից: