Վագիթ Ալեքպերովը ժամանակից շուտ թողել է ԼՈՒԿՕՅԼ-ի ղեկավարի պաշտոնը եւ լքել է տնօրենների խորհուրդը, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ նա հայտնվել էր Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում։
Ընկերությունն ընդգծել է, որ Ալեքպերովը վերահսկիչ բաժնետեր չէ։ Մինչ մարտի 31-ը նա տնօրինում էր ձայները ԼՈՒԿՕՅԼ-ի բաժնետոմսերի 3.12 տոկոսի նկատմամբ, ինչպես նաեւ տնօրինում էր բաժնետոմսերի 5.43 տոկոսը՝ առանց ձայնի իրավունքի ընտանեկան տրեստների եւ փոխադարձ ներդրումային հիմնադրամների միջոցով, գրում է «Կոմերսանտ»-ը:
Վագիթ Ալեքպերովը ԼՈՒԿՕՅԼ-ը ղեկավարում էր 1993 թվականից։ Ապրիլի 13-ին պարոն Ալեքպերովը, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին ի պատասխան, հայտնվել էր բրիտանական պատժամիջոցների տակ։ Մեծ Բրիտանիայում նրա ակտիվները կսառեցվեն, ինչպես նաեւ կարգելվի նրա հետ գործարքներ կնքել։




























