Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղ:
Այսօր առավոտյան ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ մասնակցել են Հադրութի շրջանում սպաների բնակարանամուտի արարողությանը: Սերժ Սարգսյանի այցի հետ կապված` ԼՂՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը հրաժարվել է մանրամասներ հայտնել, բայց չի ժխտել, որ հնարավոր է` Հայաստանի նախագահը հանդես գա հայտարարությամբ:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, նախագահները այցելելու են նաեւ Մարտունու շրջան։ Բացի այդ, Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունենալու Բակո Սահակյանի հետ: Այս պահի դրությամբ, նախագահները դեռեւս չեն վերադարձել Ստեփանակերտ եւ այլ մանրամասներ էլ հայտնի չեն:




























