Հոկտեմբերին Հայաստան կայցելի Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարության աղբյուրները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա մայիսի 17-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ քննարկել է այս տարվա երկրորդ կեսին նախատեսված՝ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան այցելության, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:




























