Վրաստանում ՁԻԱՀ-ից 33-ամյա տղամարդ է մահացել: Մահվան պատճառ է եղել հեպատիտ C-ն եւ լյարդի ցերոզը, որը տղամարդու մոտ զարգացել է իմունիտետի բացակայության արդյունքում:

2011 թ. Վրաստանում ՁԻԱՀ-ից 66 մարդ է մահացել, նրանցից 55-ը` տղամարդ, հաղորդում է «Գյուզիա online»- ը` վկայակոչելով «Կովկաս-Պրեսս»-ը: