ԱՄՆ կոնգրեսական, Հանրապետական կուսակցության անդամ Ջին Շմիդտի վրայից հանվել են Ամերիկայի թուրքական կոալիցիայից 500 հազար դոլար «նվեր» ստանալու վերաբերյալ մեղադրանքները: Ավելի վաղ Շմիդտի դեմ մեղադրանք էր ներկայացվել 500 հազար դոլար ստանալու համար, որը նա կարգադրել է հետ վճարել Օհայո նահանգի Հանրապետական կուսակցության բաժանմունք, հաղորդում է USA Today-ը:

«Ես ուրախ եմ, որ գործն անցյալում է մնացել: Ես միշտ ցանկացել եմ ճիշտ վարվել, իսկ համբերությունն այդժամ շատ է օգնում մարդուն»,-ասել է Շմիդտը:

Հիշեցնենք, որ Շմիդտը բազմամյա դատական քաշքշուքների մեջ է Օհայո նահանգի կոնգրեսական դեմոկրատ Դավիթ Գրիգորյանի հետ: Գրիգորյանը մեղադրել է Շմիդտին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար թուրքական լոբբիից «արյունոտ փողեր» ստանալու մեջ: Դրա համար Շմիդտը Գրիրգորյանին դատի էր տվել:

Իր հերթին, Գրիգորյանը բողոք էր ներկայացրել Կոնգրեսի էթիկայի օֆիս` մեղադրելով Շմիդտին Ամերիկայի թուրքական կոալիցիայից անօրինական օգնության ձեռքբերման մեջ: Օֆիսը պարզել է, որ 500 հազար դոլարը Շմիդտին վճարվել է իրավաբանական ծառայության ծախսերը փակելու մեջ:

Կոնգրեսի կարգադրել է Շմիդտիօն կարգավորումներ մտցնել 2009 եւ 2010 թթ. ֆինանսական հռչակագրի մեջ եւ դատական ծախսերը ճանաչել է որպես չվճարված պարտք: